Բավ է պառակտվել
28-11-2013 22:07

«Բորուսիայի» մարզական տնօրեն Միխայել Ցորկը գովեստի խոսքեր է ասել Հենրիխ Մխիթարյանի հասցեին

Մխիթարյանն ունի շատ լավ դաստիարակություն եւ համարվում է հիանալի ֆուտբոլիստ, հայտարարել է Դորտմունդի «Բորուսիայի» մարզական տնօրեն Միխայել Ցորկը: Ցորկը հիացած է 24-ամյա Մխիթարյանի՝ իտալական «Նապոլիի» դեմ Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի հանդիպմանը ցուցադրած խաղից:

«Մխիթարյանը շատ խելացի, ինտելիգենտ եւ քաղաքակիրթ անձնավորություն է: Նա ունի շատ լավ դաստիարակություն եւ համարվում է հիանալի ֆուտբոլիստ»,- Ցորկի խոսքը մեջբերում է Bild-ը:

Հիշեցնենք, որ «Նապոլիի» դեմ դորտմունդյան խաղում Մխիթարյանը «Բորուսիայի» մեկնարկային կազմում էր ընդգրկված և խաղաց առանց փոխարինման՝ անցկացնելով հիանալի հանդիպում, իսկ «Բորուսիան» հաղթեց 3:1 հաշվով: