Բավ է պառակտվել
01-04-2016 14:21

Բորուսիան ավելի լավ պայմաններով պայմանագիր է առաջարկում Մխիթարյանին

Դորտմունդի «Բորուսիան» մտադիր է թիմում պահել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: 
Գերմանական ակումբն ավելի լավ պայմաններով պայմանագիր է առաջարկում ֆուտբոլիստին,- հայտնում է լրագրող Ջանլուկա դի Մարցիոն: Այլ մանրամասներ դեռ հայտնի չեն: 
Պարբերականը նշում է նաև, որ առաջարկի մասին Հենրիխի գործակալ Մինո Ռայոլան արդեն հայտնել է «Յուվենտուսին»:
Հիշեցնենք, որ դորտմունդյան թիմի 10 համարն ակումբի հետ պայմանագիր ունի մինչև 2017 թվականի ամառ: 
Մխիթարյանը Գերմանիայի ընթացիկ առաջնությունում 26 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 10 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ: