Բավ է պառակտվել
17-11-2016 11:11

Դավիթ Խաչատրյանը հաղթանակը նվիրել է ապրիլյան պատերազմի հերոս Ռոբերտ Աբաջյանին

Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում կայացած խառը մենամարտերի մրցաշարում Դավիթ Խաչատրյանը պարտության է մատնել Ուկրաինայի ներկայացուցիչ Անատոլի Սաֆրոնովին:

Մենամարտից հետո Խաչատրյանը հաղթանակը նվիրել է ապրիլյան պատերազմում զոհված, Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի հիշատակին:

Նշենք, որ նոյեմբերի 16-ին Ռոբերտ Աբաջյանը պետք է դառնար 20 տարեկան:

19–ամյա Ռոբերտ Աբաջյանը զոհվել է ապրիլին Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի ժամանակ։ Վաշտի հրամանատարի մահվանից հետո, ոտքի վիրավորում ստացած Ռոբերտ Աբաջյանը հրամանատարությունը վերցնում է իր վրա և պատնեշի վրայից շարունակում մարտը։ Նկատելով, որ խրամատում զինամթերքը վերջանում է, զինվորներին ուղարկում է փամփուշտ բերելու։ Այդ ընթացքում հակառակորդին հաջողվում է թափանցել դիրք։ Մարտական խորշում դիրքավորվելով, Ռոբերտ Աբաջյանը մինչև վերջին փամփուշտը շարունակում է միայնակ կռվել թշնամու մեծաթիվ ուժերի դեմ` միևնույն ժամանակ կապ հաստատելով գումարտակի հրամանատարի հետ և վերջինիս կարևոր տեղեկություններ հաղորդելով դիրքում կատարվող դեպքերի մասին։ Նկատելով իրեն մոտեցող թշնամուն` Աբաջյանը վերջին անգամ կապի է դուրս գալիս և ասում, որ արդեն հանել է իր մոտ մնացած վերջին նռնակը ու պատրաստ սպասում է՝ հենց մոտենան, իր հետ միասին պայթեցնելու է նրանց, որ չհանձնվի։ Տեսնելով իրեն մոտեցող հակառակորդին, Աբաջյանը բացված նռնակը թաքցնում է ափի մեջ և ձեռքերը վեր բարձրացնում, իբր հանձնվում է։ Թույլ տալով, որ բավականաչափ իրեն մոտենան, Աբաջյանն իր հետ միասին նռնակով պայթեցնում է հակառակորդի մի քանի զինվորի։