Բավ է պառակտվել
12-03-2016 14:04

Հայ ըմբիշները նվաճել են իրենց առաջին հաղթանակը Եվրոպայի առաջնությունում

Ռիգայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում պայքարի մեջ մտան մինչև 59 ու 98 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշները:
Մինչև 59 կգ քաշային կարգում Ռոման Ամոյանը 1/8 եզրափակչում 9-0 հաշվով վստահ հաղթանակ տարավ խորվաթ Իվան Լիզատովիչի նկատմամբ: Հաջորդ փուլում նա կհանդիպի վրացի Իրակլի Շավաձեին:
Մինչև 98 կգ քաշային կարգում Արթուր Ալեքսանյանը նույն փուլում 8-0 հաշվով հաղթեց ուկրաինացի Դմիտրի Տիմչենկոյին: Նրա հաջորդ մրցակիցը ավստրիացի Դանիել Գաստլն է:

Հունա-հռոմեական ըմբշամարտի ներկայացուցիչներն առաջնությունում իրենց  մրցաշարը կանցկացնեն մարտի 12 և 13-ին: