Բավ է պառակտվել
31-10-2016 12:35

«ՄՅու»-ի երկրպագուները «Մոուրինյու, հեռացի՛ր» ակցիայի գումար են հավաքում

«Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները գումար են հավաքում` գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի դեմ ակցիա կազմակերպելու համար, որի ղեկավարությամբ թիմը 10 հանդիպումներից հետո Անգլիայի առաջնության աղյուսակում զբաղեցնում է 8-րդ տեղը:

Երկրպագուները մտադիր են ինքնաթիռ վարձել, որը սեփական դաշտում առաջիկա հանդիպման ժամանակ կթռչի «Օլդ Թրաֆֆորդի» վրայով` «Մոուրինյու, հեռացի՛ր» պաստառով:

«Երախտապարտ կլինենք ցանկացած ֆինանսական օգնության համար», - նշվում է երկրպագուների Twitter-յան էջերից մեկում:

Երկու տարի առաջ «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները նմանատիպ ակցիա անցկացրին ընդդեմ գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսի, ով հետագայում հեռացվեց պաշտոնից: