08-07-2016 11:25

Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովն օլիմպիական ուղեգիր նվաճեց

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների համար անցկացվող վարկանիշային մրցաշարում հասավ եզրափակիչ՝ ապահովելով Օլիմպիական խաղերի ուղեգիր, տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:

Բաչկովը կիսաեզրափակչում 3:0 առավելության հասավ ուկրաինացի ՎոլոդիմիրՄատվիչուկի նկատմամբ։

Մրցաշարի քառորդ եզրափակչում հայ բռնցքամարտիկն առավելության էր հասել Իռլանդիայի ներկայացուցիչ Պետեր Ռայմոնդ Մոյլետենի նկատմամբ:

Վենեսուելայում անցկացվող մրցաշարում ուղեգիր են նվաճում 1-3 տեղ զբաղեցրած բռնցքամարտիկները:

Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ այս մարզաձևում Հայաստանը ներկայանալու է 5 մարզիկով, իսկ ընդհանուր առմամբ այժմ Հայաստանն ունի 30 օլիմպիական ուղեգիր:

Բռնցքամարտի մրցաշարը մեկնարկել է հուլիսի 3-ին և կավարտի 8-ին: