Բավ է պառակտվել
18-08-2016 09:50

Ռիո-2016. Միշա Ալոյանը կիսաեզրափակիչում է

Ռուսաստանը ներկայացնող բռնցքամարտիկ Միշա Ալոյանը դուրս է եկել Ռիոյի Օլիմպիական խաղերի կիսաեզրափակիչ: 52 կգ քաշային կարգի քառորդ եզրափակիչում Միշա Ալոյանը 3:0 հաշվով առավելության է հասել Կոլումբիայի ներկայացուցիչ Սյբեր Դավիդ Ավիլայի նկատմամբ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ:

Միշա Ալոյանը աշխարհի կրկնակի չեմպիոն է, աշխարհի գավաթակիր, Եվրոպայի չեմպիոն, 2012թ. Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր: