Բավ է պառակտվել
15-08-2015 13:15

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում ՀՀ-ի հավաքականը նվաճեց աշխարհի 2 առաջնության ուղեգիր

Բուլղարիայի Սամոկով քաղաքում կայացած բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի բռնցքամարտի հավաքականը նվաճեց մեկ մեդալ և աշխարհի երկու առաջնության ուղեգիր: Մեր հավաքականի կազմում միակ մեդալակիրը դարձավ 56 կգ քաշային Արամ Ավագյանը, ով կանգնեց պատվո հարթակի 3-րդ աստիճանին: Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալից բացի՝ Ավագյանը նվաճեց նաև այս տարվա հոկտեմբեր ամսին Քաթարի մայրաքաղաք Դոհայում կայանալիք աշխարհի առաջնության ուղեգիր: Ի դեպ, Արամ Ավագյանն իր կարիերայում 3-րդ անգամ է դառնում Եվրոպայի առաջնության մրցանակակիր: Հայ բռնցքամարտիկը բրոնզե մեդալ էր նվաճել նաև 2013 թվականին, իսկ 2012-ին արժանացել էր արծաթե մեդալի: Բուլղարիայում Հայաստանի հավաքականը նվաճեց նաև աշխարհի առաջնության ևս մեկ ուղեգիր: 52 կգ քաշային կարգում հանդես եկող Կորյուն Սողոմոնյանը թեև պարտվեց կիսաեզրափակիչ մենամարտում, բայց մեր մարզիկին հաղթած անգլիացի բռնցքամարտիկը դուրս եկավ եզրափակիչ և մեզ հնարավորություն տվեց այս քաշային կարգում նույնպես նվաճել աշխարհի առաջնության ուղեգիր: