Բավ է պառակտվել
20-08-2015 14:29

Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը կպայքարի Եվրոպայի առաջնության եզրափակչի ուղեգրի համար

Հունգարիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանն առնվազն ապահովել է բրոնզե մեդալ: Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող աշխարհի չեմպիոնուհին Եվրոպայի առաջնության ¼ եզրափակչում 3:0 հաշվով հաղթանակ է տոնել Հունգարիան ներկայացնող Ալեխանդրա Վիգլասի նկատմամբ և դուրս եկել կիսաեզրափակիչ: Այսօր կիսաեզրափակիչ մենամարտում Անուշի մրցակիցը Մեծ Բրիտանիան ներկայացնող Ալիս Ջոնսն է,- հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը: