Բավ է պառակտվել
24-02-2017 10:54

Վարդան Ասատրյանը հաղթել է ադրբեջանցուն և ծածանել Արցախի դրոշը (Տեսանյութ)

 

Խառը տիպի մենամարտերի մարտիկ , թայյան բռնցքամարտի վարպետ Վարդան Ասատրյանը առանց կանոնների մենամարտերի «Fight Nights Global» մրցաշարի Գրան Պրիի կիսաեզրափակչում պարտության է մատնել ադրբեջանցի մարզիկ Էլնար Իբրահիմովին:
Ասատրյանը տեխնիկական նոկաուտով պարտության է մատնել հակառակորդին: Մենամարտը դադարեցվել է առաջին ռաունդի ավարտից մեկ րոպե առաջ:
Հաղթանակից հետո Ասատրյանն իր գլխավերևում ծածանել է Արցախի դրոշը: Իսկ ադրբեջանցի մարզիկը հաղթողի անունը հայտարարելիս հրաժարվել է դուրս գալ ռինգ:
« Ես այս դրոշները բարձրացնելու եմ աշխարհի բոլոր կետերում՝ որտեղ էլ որ գտնվեմ: Մենք պարտվելու իրավունք չունենք, մենք պետք է հնարավոր ամեն ինչ անենք ՝ հաղթելու համար: Ուզում եմ մի հարց տալ «Fight Nights» փրոմոութերական ընկերության նախագահ Քամիլ Գաջիևին՝ Դուք երբևէ եղե՞լ եք Հայաստանում: Կցանկանայի, որ Դուք այցելեիք այդ արևոտ երկիր և Երևան քաղաքում անձամբ անցկացնեիք իմ ֆինալը»,- հաղթանակից հետո հայտարարել է Ասատրյանը:
2016 թ. խառը տիպի մենամարտերի «Fight Nights Global 53» մրցաշարին տարած իր հաղթանակը Ասատրյանը նվիրել էր Ղարաբաղին և ռինգ էր դուրս եկել շորտերով, որոնց վրա պատկերված էին Ղարաբաղի և Հայաստանի դրոշները՝ «1915թ.» և «Hayastanwarrior» գրություններով: