Բավ է պառակտվել
21-12-2015 12:32

Բլատերն ու Պլատինին 8 տարով զրկվել են ֆուտբոլային գործունեություն ծավալելու իրավունքից

ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը եւ ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին 8 տարով զրկվել են ֆուտբոլային ցանկացած գործունեություն ծավալելու իրավունքից: Ավելի վաղ ՖԻՖԱ-ի էթիկայի կոմիտեն Բլատերին ու Պլատինիին որակազրկել էր 90 օրով 2011թ.-ին իրականացված ֆինանսական գործարքի պատճառով: Համաձայն շվեյցարական օրենսդրության` աշխատողը պետք է ստանա պայմանագրով նախատեսված միջոցները 5 տարվա ընթացքում` սկսած պարտականությունները կատարելու պահից, ինչն էլ հիմք էր հանդիսացել քրեական գործ բացելու համար: