30-06-2016 16:52

Բասկետբոլի Հայաստանի հավաքականը ջախջախեց Ուելսին

Բասկետբոլի Հայաստանի հավաքականը վստահ հաղթանակ տարավ փոքր երկրների Եվրոպայի առաջնության 3-րդ տուրում:
Հայ բասկետբոլիստները հաշվով 92:40 հաշվով ջախջախիչ հաղթանակ տարան Ուելսի ընտրանու նկատմամբ: Հայաստանի ազգային թիմի խաղացողները հաղթանակ տարան բոլոր քառորդներում՝ 29:9, 17:11, 21:6, 25:14:
Տիգրան Գյոկչյանի սաները հիանալի գործեցին ինչպես 3 միավորանոց նետումներ կատարելիս՝ 31 %, այնպես էլ՝ 2 միավորանոց. 45.3 % 1:
Այս հաղթանակի շնորհիվ Հայաստանի ընտրանին դուրս է գալիս կիսաեզրափակիչ: Առայժմ հայտնի չէ, թե որ տեղով. այդ հարցը հստակ կլինի Մոլդովա - Անդորրա խաղից հետո: