Բավ է պառակտվել
18-05-2015 11:03

«Բարսելոնա»-ն հերթական անգամ պաշտպանեց Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը

Կատալոնական Բարսելոնա»-ն 23-րդ անգամ դարձավ Իսպանիայի ֆուտբոլի չեմպիոն: Երկրի առաջնության նախավերջին՝ 37-րդ րոպեին, կատալոնացիները պարտության մատնեցին մադրիդյան «Աթլետիկո»-ին և պաշտպանեցին չեմպիոնի տիտղոսը: Խաղը ավարտվեց կատալոնացիների հաղթանակով 1:0 հաշվով: 65-րդ րոպեին մադրիդյան թիմի միակ գոլը խփեց արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին: Առաջնության ընթացքում «Բարսելոնա»-ն հավաքեց 93 միավոր, իսկ թիմին հաջորդող «Ռեալ»-ը՝ 89 միավոր: «Աթլետիկո»-ն հավաքել է 77 միավոր: Վերջին անգամ կատալոնացիները հաղթել են 2012/13 երկրի առաջնության ժամանակ: Այն ժամանակ թիմի մարզիչն էր այժմ հանգուցյալ Տիտո Վիլանովը: