Բավ է պառակտվել
12-06-2015 14:51

Բաքուն երաշխավորում է հայ մարզիկների անվտանգությունը. ադրբեջանցի նախարար

Բաքուն երաշխավորում է հայ մարզիկների անվտանգությունը, հայտարարել է Ադրբեջանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, Եվրոպական խաղերի օպերացիոն հանձնաժողովի գործադիր տնօրեն Ազադ Ռահիմովը: 
«Հայաստանի պատվիրակության մասնակցությունը Եվրոպական խաղերին այդ երկրի բնակիչների առաջին այցը չէ Ադրբեջան»,- նշել է Ռահիմովը՝ հիշեցնելով հայ բռնցքամարտիկների մասնակցությունն Աշխարհի առաջնությանը։ 
Նրա խոսքով՝ միջազգային միջոցառումների կարգավիճակը ենթադրում է բոլոր երկրների ներկայացուցիչների մասնակցություն։ Այս կապակցությամբ Ադրբեջանի և Հայաստանի միջև մշակվել է որոշակի մեխանիզմ։ Կա նամակ, որը երաշխավորում է հայ մարզիկների անվտանգությունը պետական մակարդակով, և դա բավական է, նշել է Ռահիմովը։
Նախարարը հիշեցրել է, որ առաջիկայում Ադրբեջանում այլ խոշոր միջազգային մարզական միջոցառումներ են անցկացվելու, որոնց ցանկության դեպքում կարող են մասնակցել բոլոր երկրների ներկայացուցիչները։ 
Նշենք, որ Հայաստանը շքերթին կմասնակցի 7 հոգանոց խմբով, մեր Եռագույնն էլ կտանի հայկական պատվիրակության ղեկավար Հրաչյա Ռոստոմյանը: