Բավ է պառակտվել
06-11-2014 15:56

Հայ մարզիկների համար Ադրբեջանը անվտանգության երաշխիքներ կապահովի

Ինչպես հայտնում է «Ինտերֆաքս-Ադրբեջանը»՝ Ադրբեջանը հայտարարել է 2015թ. Բաքվում կայանալիք առաջին Եվրոպական խաղերում հայ մարզիկների անվտանգությունն ապահովելու պատրաստակամության մասին: «Մենք կապահովենք Եվրոպական խաղերի բոլոր մասնակիցների, այդ թվում նաեւ՝ Հայաստանի ներկայացուցիչների անվտանգությունը», - հայտարարել է Ադրբեջանի Ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Չինգիզ Հուեինզադեն՝ նշելով, որ տվյալ հարցով զբաղվում են համապատասխան պետական կառույցները: «Եթե որեւէ մեկը ցանկանում է Բաքու ժամանել՝ իրենց մարզիկներին սատարելու նպատակով, բնականաբար, մենք պատրաստ են ապահովել նաեւ նրանց անվտանգությունը», - ընդգծել է Հուսեյնովը՝ մեկնաբանելով հայ երկրպագուների անվտանգության ապահովման հետ կապված հարցը: Եվրոպական օլիմպիական կոմիտեի նախագահ Պատրիկ Հիկին «Վաշինգթոն թայմս»-ին տրված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ հայ մարզիկները կմասնակցեն 2015թ. Բաքվում կայանալիք Եվրախաղերին: