Բավ է պառակտվել
25-11-2013 13:22

Աշոտ Դանիելյանը` աշխարհի չեմպիոն

Սանկտ Պետերբուրգում անցկացվող Սամբոյի աշխարհի առաջնության 82 կգ քաշային կարգում գերազանց հանդես եկավ մեր հավաքականի առաջատարներից, ստեփանակերտցի Աշոտ Դանիելյանը և հաղթելով բոլոր գոտեմարտերը հասավ եզրափակիչ, ուր առավելության հասավ նաև ռուսաստանցի Ռյաբովի նկատմամբ ու հռչակվեց աշխարհի չեմպիոն: Այս մասին հայտնում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից:  Հիշեցնենք, որ բրոնզե մեդալների էին արժանացել Երջանիկ Կարապետյանը՝ 48 կգ, Սոսե Բալասանյանը' 52 կգ, Տիգրան Կիրակոսյանը՝ 52 կգ և Մավրիկ Նասիբյանը՝ 74 կգ: Այսպիսով, հայ սամբիստները աշխարհի առաջնությունից հայրենիք կբերեն 5 մեդալ, որից մեկը' ոսկե, չորսը' բրոնզե: