Բավ է պառակտվել
16-08-2016 10:36

Ըմբիշ Արթուր Ալեքսանյանն այսօր կպայքարի օլիմպիական ոսկու համար

Ամենատիտղոսակիր հայ մարզիկը` աշխարհի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն, Լոնդոնի Օլիմպիադայի բրոնզե մեդալակիր, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանն այսօր Ռիոյում կպայքարի օլիմպիական ոսկու համար։

Ալեքսանյանը հանդես է գալիս 98 կգ քաշային կարգում։ Նա ուժերը կչափի իտալացի ըմբիշ Դաիգորո Տիմոնչինիի հետ (Երևանի ժամանակով ժամը 17։30–ին)։

Իսկ ըմբիշ Միհրան Հարությունյանը կգոտեմարտի եգիպտացի Սալեհ Ահմեդ Ադհամ Կահկի հետ (Երևանի ժամանակով ժամը 17։25)։

Երեքշաբթի կմրցի նաև աթլետ Ամալիա Շարոյանը (հեռացատկ)։