02-05-2018 21:16

Արթուր Ալեքսանյանը դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն` հաղթելով 7:0 հաշվով (Տեսանյութ)

 

Հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը քիչ առաջ չորրորդ անգամ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Ռուսաստանի Կասպիյսկ քաղաքում անցկացված առաջնության 97 կգ քաշային կարգում Արթուր Ալեքսանյանը Եվրոպայի չեմպիոնի կոչումը վիճարկեց Սերբիայի ներկայացուցիչ Միխեիլ Կաջայայի հետ գոտեմարտում եւ հաղթեց 7:0 հաշվով: