Բավ է պառակտվել
17-08-2016 07:04

Հայ ըմբիշ Արթուր Ալեքսանյանը` Օլիմպիական խաղերի չեմպիոն

Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, հունահռոմեական ոճի ըմբիշ, ըմբշամարտի աշխարհի կրկնակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (98 կգ) դարձավ Ռիո դե Ժանեյրոյում անցկացվող 31-րդ oլիմպիական ամառային խաղերի չեմպիոն։

Եզրափակչում Արթուրը մենամարտեց կուբացի ըմբիշ Լուգո Կաբրերայի հետ, որին հաղթեց 3։0 հաշվով: