Բավ է պառակտվել
05-10-2016 15:31

Հայ օլիմպիական չեմպիոններին շնորհվեց «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում

Երևանի ավագանու միաձայն որոշմամբ «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչումներ շնորհվեցին հայ տարբեր գործիչների։

Կոչումները շնորհվեցին Օլիմպիական չեմպիոններ Արթուր Ալեքսանյանին, Միհրան Հարությունյանին, ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մեծահասակների պոլիկլինիկայի բժիշկ-ռևմատոլոգ Սառա Եսայանին։

Այս մասին հայտնեց Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը Facebook–ի իր էջում։ Նա նշեց, որ կոչումները շնորհելու մասին որոշումն ընդունվել է Երևանի ավագանու արտահերթ նիստում։

«Կոչումները կհանձնվեն Երևանի ծննդյան օրը՝ հոկտեմբերի 8-ին»,– նշվում է գրառման մեջ։