Բավ է պառակտվել
14-07-2016 11:26

Արթուր Աբրահամը հանդիպել է իր մրցակցին (լուսանկարներ)

Կայացել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամի ու նորվեգացի Թիմ Ռոբին Լիհուգի միջեւ մենամարտին նվիրված ասուլիսն ու հայացքների մենամարտը:

Հայ 36-ամյա բռնցքամարտիկը նշել է, որ իր համար կարեւոր էր աշխարհի չեմպիոնի տիտղոսը վերադարձնելը եւ առաջիկա մենամարտը քայլ է դեպի իր մեծ նպատակը: Աբրահամի խոսքով՝ նա իր մարզիչ Ուլի Վեգների հետ դիտել է մրցակցի մենամարտերի տեսագրությունները եւ պատկերացում կազմել նրա մարտավարության մասին: Նորվեգացի բռնցքամարտիկն էլ հայտարարել է, որ ինքը նույնպես պայքարելու է միայն հաղթանակի համար, փոխանցում են Արթուր Աբրահամի մամուլի ծառայությունից:

Հիշեցնենք, որ Աբրահամի եւ Լիհուգի միջեւ մենամարտը կկայանա հուլիսի 16-ին Բեռլինում։ Արթուր Աբրահամը նախորդ մենամարտն անցկացրել է այս տարվա ապրիլի 10-ին Լաս Վեգասում, որտեղ մրցավարների միաձայն որոշմամբ (108:120, 108:120, 108:120) պարտվել էր մեքսիկացի Ջիլբերտո Ռամիրեսին։