Բավ է պառակտվել
28-09-2016 12:29

Արթուր Աբրահամ. Հայր դառնալը աննկարագրելի մեծ երջանկություն է

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը (Ավետիք Գրիգորի Աբրահամյան) հայր է դարձել:

«Որդիս ծնվել է Գերմանիայում, ունի 51 սմ հասակ, 3.6 կգ քաշ: Անսահման երջանիկ եմ: Չեմ կարող բառերով նկարագրել ուրախությունս: Հայր դառնալը աննկարագրելի մեծ երջանկություն է»,- նշել է Արթուր Աբրահամը:

Տղային անվանակոչել են Արթուր Աբրահամի հոր պատվին` Գրիգոր:

Հիշեցնենք, որ Արթուր Աբրահամը հուլիսի 16-ին անցկացրեց կարիերայի 50-րդ մենամարտը՝ 30-րդ անգամ հաղթելով նոկաուտով: Դրանից հետո նա հայտեց, որ «պետք է վերադարձնի աշխարհի չեմպիոնի կոչումը, իսկ կարիերան կավարտի 1-1.5 տարվա ընթացքում»: