21-11-2015 18:11

Արթուր Աբրահամ - Մարտին Մուրայ. կայացել է կշռման արարողությունը

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, գերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի առաջիկա մենամարտը կայանալու է այսօր՝ նոյեմբերի 21-ին: Մրցակիցն է 33-ամյա բրիտանացի Մարտին Մուրայը: Երեկ կայացել է բռնցքամարտիկների կշռման արարողությունը. Արթուր Աբրահամի քաշը կազմել է 76.2 կգ, իսկ Մարտին Մուրայինը՝ 75.4 կգ,- հայտնում է Աբրահամի մամուլի քարտուար Սիրան Գրիգորյանը: Հիշեցնենք, որ մենամարտը ցուցադրվելու է Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում Երևանի ժամանակով լույս նոյեմբերի 22-ի գիշերը, սկիզբը ժամը 1:20: