Բավ է պառակտվել
01-09-2014 07:29

Արթուր Աբրահամն՝ Անգելա Մերկելի նստավայրում (լուսանկարներ)

Նախօրեին Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, գերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը հրավիրվել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի նստավայր` մասնակցելու "Բաց դռների օր" միջոցառմանը: Այս մասին gisher.news-ին հայտնում է բռնցքամարտիկի մամլո խոսնակ Սիրան Գրիգորյանը:


Արթուր Աբրահամը հանդիպումներ է ունեցել Անգելա Մերկելի աշխատակազմի պաշտոնյաների հետ, նրանց և գերմանական հեռուստալրագրողների հետ զրույցում բարձրաձայնել Գերմանիա ներգաղթած օտարերկրացիների խնդիրների մասին:


Տեղեկացնենք նաև, որ Արթուր Աբրահամը (40-4, 28 նոկաուտ) ամենօրյա մարզումների մեջ է Բեռլինում, նա պատրաստվում է սեպտեմբերի 27-ին Գերմանիայի Քիլ քաղաքում կայանալիք մենամարտին: Արթուր Աբրահամի մրցակիցը բրիտանացի Փոլ Սմիթն է (35-3, 20 նոկաուտ):

Տաթև Առաքելյան