Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, միջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը քիչ առաջ գերմանական Էրֆուրտ քաղաքում հաղթեց լեհ բռնցքամարտիկ Ռոբին Կրասնիկիին։
12 ռաունդ մենամարտելով 37-ամյա Արթուր Աբրահամը հաղթեց միավորների առավելությամբ (110:118, 114:115, 111:117)։
Այս հաղթանակն Արթուր Աբրահամին հնարավորություն ընձեռեց առաջիկայում մենամարտել մեքսիկացի բռնցքամարտիկ Խիլբերտո Ռամիրեսի հետ։