Բավ է պառակտվել
22-02-2015 12:31

Արթուր Աբրահամը կրկին հաղթեց Փոլ Սմիթին

Գերմանիան ներկայացնող հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը պաշտպանեց WBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը բրիտանացի Փոլ Սմիթ-կրտսերի հետ մենամարտում: Աբրահամը փոքր ինչ պասիվ սկսեց մենամարտը, սակայն մարտի երկրորդ կեսում նա ակտիվացավ և առավելություն ձեռք բերեց հակառակորդի նկատմամբ: Մենամարտը տևեց 12 ռաունդ, որի արդյունքում Աբրահամը մրցավարների որոշմամբ՝ 117-111, 117-111 և 116-112 միավորների բացարձակ առավելությամբ հաղթեց Սմիթին: 

Այս երկու բռնցքամարտիկների միջև առաջին մենամարտը տեղի ունեցավ սեպտեմբերի 27-ին և ավարտվեց Աբրահամի հաղթանակով մրցավարների միաձայն որոշմամբ, որը լուրջ վեճեր առաջացրեց: Մենամարտը մրցակցային էր և հզոր, սակայն մրցավարներից երկուսը Սմիթին շնորհեցին երեք ռաունդ, իսկ երրորդ մրցավարը՝ ընդամենը մեկ ռաունդ: