Բավ է պառակտվել
19-07-2015 02:17

Աբրահամը նոկաուտի ենթարկեց Շտիգլիցին (տեսանյութ)

WBO վարկածով երկրորդ միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը հերթական անգամ պահպանեց չեմպիոնական գոտին:
Հայազգի բռնցքամարտիկը 4-րդ անգամ հանդիպեց Ռոբերտ Շտիգլիցին: Նախորդ երեք մենամարտերից երկուսում հաղթել էր Աբրահամը, մեկում` Շտիգլիցը: 4-րդ մենամարտի 6-րդ ռաունդում Արթուր Աբրահամի ուժեղ գրոհից հետո Շտիգլիցը ի զորու չեղավ շարունակել մենամարտը:
Այսպիսով, Աբրահամը 4-րդ անգամ պաշտպանեց WBO վարկածով աշխարհի չեմպիոնի կոչումը:

տեսանյութ