Բավ է պառակտվել
12-01-2017 14:14

Արթուր Աբրահամը Հռոմի Պապին բռնցքամարտի ձեռնոցներ է նվիրել (Տեսանյութ)

 

Գերմանաբնակ հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը Հռոմում հանդիպել է Ֆրանցիսկոս Պապի հետ։

Կարճատև զրույցի ընթացքում, որի տեսագրությունը հրապարակել է գերմանական կայքը, Հռոմի Պապն օրհնել է բռնցքամարտիկին և նրա չեմպիոնական գոտին, ու հետաքրքրվել` արդյոք ձեռնոցներն Աբրահամինն են։ Աբրահամը դրական է պատասխանել և նվիրել ձեռնոցները Ֆրանցիսկոս Պապին։

«Հռոմի Պապին ասացի, որ բռնցքամարտիկ եմ և շատ հավատցյալ մարդ։ Հրաժեշտ տալիս Պապն ինձ մաղթեց ամենայն բարիք», – նշել է Աբրահամը։