Բավ է պառակտվել
02-05-2014 21:01

Կայացել է Արթուր Աբրահամի և Նիկոլա Սյեկլոչայի կշռման արարողությունը

Այսօր` Բեռլինում, կայացել է հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի (39-4, 28 նոկաուտ) և Նիկոլա Սյեկլոչայի (26-1, 8 նոկաուտ) կշռման արարողությունը: Մանրամասներին ծանոթանալու համար gisher.news-ի թղթակիցը զրուցեց Արթուր Աբրահամի մամուլի խոսնակ Սիրան Գրիգորյանի հետ: «Արթուր Աբրահամը կշռում է 76.1 կգ»,- նշեց մամուլի խոսնակն ու հիշեցրեց. «Մեր հայրենակիցն աշխարհի չեմպիոնի տիտղոսի պաշտպանության առաջիկա մենամարտն անցկացնելու է մայիսի 3-ին, Բեռլինում»:
Հավելենք նաև, որ մրցելույթը ցուցադրվելու է գերմանական ARD հեռուստաընկերության և Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում (Հայաստանում մայիսի 3-ի լույս 4-ի գիշերը, սկիզբը ժամը 00.55):