Բավ է պառակտվել
09-12-2014 11:36

Արթուր Աբրահամ-Փոլ Սմիթ մենամարտը կկայանա փետրվարի 21ին

Ինչեպես gisher.news-ի թղթակցի հետ զրույցում նշեց հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի մամլո խոսնակ Սիրան Գրիգորյանը, հայտնի է բռնցքամարտիկի առաջիկա մենամարտի մրցակիցը, անցկացման օրը, վայրը:
« Աբրահամի մրցակիցը կլինի բրիտանացի Փոլ Սմիթը, ում հետ նա մենամարտել է անցնող տարվա սեպտեմբերի 27-ին և միավորների առավելությամբ հաղթել նրան: Մենամարտը կկայանա Բեռլինի "O2 World" մարզապալատում, 2015 թվականի փետրվարի 21-ին »,-մանրամասնեց Սիրան Գրիգորյանը: Մամլո խոսնակը նաև նշեց, որ նախօրեին երկու բռնցքամարտիկները, նրանց մարզիչները և մենեջերները հանդիպել են մամլո ասուլիսի ձևաչափով: «Արթուր Աբրահամը հայտարարել է, որ պատրաստվում է կրկին հաղթել Փոլ Սմիթին: Վերջինը նույնպես ընդգծել է հաղթելու իր ցանկության մասին»,-եզրափակեց զրուցակիցս:

Տաթև Առաքելյան