Բավ է պառակտվել
25-08-2015 16:24

Արթուր Աբրահամը մարտահրավեր է նետել Ֆելիքս Շտուրմին

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի երկրորդ միջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը թվիթերյան իր էջի միջոցով մենամարտի է հրավիրել աշխարհի նախկին չեմպիոն, գերմանացի Ֆելիքս Շտուրմին։ «Արի մենամարտենք, Շտուրմ։ Այժմ կամ երբեք»,- գրել է հայ բռնցքամարտիկը։

Աբրահամի պրոմոուտեր Վիլֆրիդ Զաուերլանդը համաձայն է այդ առաջարկի հետ. «Այդ մենամարտը պետք է կայանա այս տարի, քանի որ Աբրահամը պարտավորություններ ունի եւ այլ մենամարտեր։ Այն պետք է կայանա հիմա, քանի որ հետո ուշ կլինի։ Կարծում եմ, որ եթե այն չկայանա 2015 թվականին, ապա մենամարտը չի կայանա երբեք»: Դրա հետ մեկտեղ WBO-ն հայտարարել է, որ Աբրահամ - Շտուրմ մենամարտ կայանալու դեպքում այն տիտղոսային չի լինի, քանի որ գերմանացին չի մտնում վարկանիշային 15-յակում։