Բավ է պառակտվել
11-02-2016 15:08

Ավելի լավ է մահանալ ոտքի վրա, քան ապրել ծնկի եկած.Արթուր Աբրահամ

Գերմանիան ներկայացնող հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը մեկնաբանել է մեքսիկացի Խիլբերտո Ռամիրեսի դեմ կայանալիք մենամարտը: 
«Սա երազանքի իրականացում է: Ես Հոլիվուդում մենամարտել եմ Էդիսոն Միրանադայի հետ, Դետրոյթում` Անդրե Դիրելի, Կարսոնում` Անդրե Ուորդի դեմ: Բայց այն ժամանակ մեծ իրադարձության զգացողություն չունեի: Դրանց հետո երազում էի այստեղ հանդես գալու մասին, և ահա ապրիլի 9-ին, վերջապես, հնարավորություն ստացա ռինգը կիսել Մենի Պակյաոյի հետ: 
Չեմ կարծում, թե իմ համար հեշտ կլինի, քանի որ Խիլբերտո Ռամիրեսը Մեքսիկայի երիտասարդ ու խոստումնալից բռնցքամարտիկներից մեկն է, մի երկրի, որն այս մարզաձևում լավ ավանդույթներ ունի: Նա ցանկանում է պատմության մեջ մտնել, որպես առաջին մեքսիկացին, ով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն է դարձել: 
Բայց ես լինելով հայ, ով բնակվում և մենամարտում է Գերմանիայում, երկու պատճառ ունեմ հաղթելու. հպարտություն և պատիվ: Այդ մենամարտին կմոտենամ հետևյալ մտքերով. «Ավելի լավ է մեռնել ոտքի վրա, քան ապրել ծնկի եկած»: Դա կլինի իմ կարիերայի մեծագույն հաղթանակը»,- նշել է Աբրահամը: 
WBO վարկածով աշխարհի չեմպիոն 35-ամյա Արթուր Աբրահամի (44-4, 29 KO) և 24-ամյա Խիլբերտո Ռամիրեսի (33-0, 24 KO) միջև մենամարտը ապրիլի 9-ին կկայանա Պակյաո – Բրեդլի մրցամարտի շոուի շրջանակում, և կանցկացվի Լաս Վեգասի (ԱՄՆ, Նևադա նահանգ) «MGM Grand Garden Arena» մարզահամալիրում: