Բավ է պառակտվել
04-02-2016 10:11

Արթուր Աբրահամը ճանաչվել է Գերմանիայի տարվա լավագույն բռնցքամարտիկ

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, գերմիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը կրկին ճանաչվել է Գերմանիայի տարվա լավագույն բռնցքամարտիկ: Այս մասին Gisher.news-ին հայտնեց բռնցքամարտիկի մամլո խոսնակ Սիրան Գրիգորյանը:  Գերմանական "BoxSport" ամսագրի ժյուրիի և ընթերցողների միջև անցկացված քվեարկության արդյունքում Արթուր Աբրահամը հավաքել է առավելագույն թվով ձայներ: Նշենք, որ այս տիտղոսին հայ բռնցքամարտիկն արժանանում է արդեն 7-րդ անգամ:  Արթուր Աբրահամի մարզիչը՝ Ուլլի Վեգները, ևս հաղթող է ճանաչվել «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգում. նա այս անվանակարգում հաղթում է արդեն 13-րդ անգամ: