Բավ է պառակտվել
03-03-2014 10:45

Արթուր Աբրահամը աշխարհի չեմպիոնի տիտղոսը կպաշտպանի մայիսի 31-ին

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նորընծա չեմպիոն Արթուր Աբրահամի տիտղոսի առաջին պաշտպանությունը կանցկացնի մայիսի 31-ին:

34-ամյա բռնքամարտիկի մրցակցի անունը, ինչպես նաեւ մենամարտի անցկացման վայրը հայտնի կդառնա առաջիկա շաբաթների ընթացքում։

Հիշեցնենք, որ Աբրահամը մարտի 2-ին գերմանացի Ռոբերտ Շտիգլիցի հետ կայացած մենամարտում վերադարձրեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Մենամարտի վերջնամասում նրան գրեթե հաջողվեց նոկաուտի ենթարկել մրցակցին, սակայն Շտիգլիցը կարողացավ ոտքի բարձրանալ։