Բավ է պառակտվել
19-08-2016 18:32

Արտյոմ Հարությունյանը Ռիոյում ուժերը կչափի Ադրբեջանի ներկայացուցչի հետ

Բռնցքամարտիկ Արտյոմ Հարությունյանը Ռիոյում անցկացվող Օլիմպիադայի կիսաեզրափակչում ուժերը կչափի Ադրբեջանը ներկայացնող սևամորթ բռնցքամարտիկ Լորենցո Սոլազո Սոտոմայորի հետ։

Գերմանիան ներկայացնող Հարությունյանը ռինգ դուրս կգա Երևանի ժամանակով ժամը 21։45–ի սահմաններում։

Եզրափակիչ դուրս գալու դեպքում նա «ոսկու» համար ուժերը կչափի Վիտալի Դունայցև (Ռուսաստան) – Ֆազլիդին Գաիբնազարով (Ուզբեկստան) զույգի հաղթողի հետ։