09-06-2016 16:50

«Արսենալը» համաձայնեցրել է Հենրիխ Մխիթարյանի տեղափոխման հարցը

Անգլիական «Արսենալը» առաջիկայում կարող է հայտարարել Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ պայմանագրի ստորագրման մասին:

«Արսենալն» արդեն համաձայնեցրել է «Բորուսիայի» հետ 27-ամյա հայ ֆուտբոլիստի տեղափոխման հարցը և դրա համար վճարելու է 25 մլն ֆունտ ստեռլինգ: Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը «Բորուսիայի» հետ, որն ավարտվում է 2017 թ.-ի ամռանը:              Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված են նաև Թուրինի «Յուվենտուսը», անգլիական «Չելսին», «Տոտենհեմը» և «Մանչեսթեր Յունայթեդը»: