08-06-2016 12:19

«Արսենալը» 30 միլիոն է առաջարկել Հենրիխ Մխիթարյանի համար

Դորտմունդի «Բորուսիան» ու Լոնդոնի «Արսենալը» շարունակում են բանակցել Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի հարցով:

Արտասահմանցի լրագրողներից մեկն իր թվիթերյան էջում հայտնել է, որ անգլիական ակումբը 30 միլիոն եվրո է առաջարկել Հայաստանի հավաքականի 27-ամյա կիսապաշտպանի համար: Ըստ լրագրողի՝ բանակցությունները շարունակվում են:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բորուսիան» դեմ չէ բաժանվել հայ կիսապաշտպանից, որը հրաժարվում է կնքել նոր պայմանագիր: Նրա գործող պայմանագիրն ավարտվում է 2017-ի ամռանը:

Գերմանիայի ավարտված առաջնությունում Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է 31 խաղի եւ դարձել 11 գոլի ու 18 գոլային փոխանցման հեղինակ: Նրա ծառայություններով հետաքրքրված են նաեւ Լոնդոնի «Չելսին», «Տոտենհեմը» եւ Թուրինի «Յուվենտուսը»: