Բավ է պառակտվել
12-09-2014 18:22

Արսեն Ջուլֆալակյանը նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղեսը(տեսանյութ)

75 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը նվաճեց Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնության ոսկե մեդալը: Օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի առաջնությունների բազմակի մրցանակակիր, Եվրոպայի չեմպիոն և փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը եզրափակիչում պայքարեց խորվաթ Նևեն Զուգայի հետ: Առաջին մրցափուլում հայ ըմբիշը հաղթեց 4:0 հաշվով: Երկրորդ մրցափուլում խորվաթ ըմբիշը դիմեց կոշտ պայքարի, գլխով հարվածների, սակայն Արսեն Ջուլֆալակյանը վստահորեն դիմադրեց և պահպանեց առավելությունը՝ առաջին անգամ նվաճելով աշխարհի չեմպիոնի տիտղոսը: