Բավ է պառակտվել
15-02-2016 10:45

Արոնյանն առաջին հաղթանակն է տարել Ցյուրիխի մրցաշարում

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը «Zurich Chess Challenge» շախմատի գերմրցաշարի չորրորդ տուրում սև խաղաքարերով պարտության է մատնել Իսպանիան ներկայացնող Ալեքսեյ Շիրովին:
Այսպիսով, չորրորդ տուրից հետո Արոնյանը վաստակել է 4 միավոր։ Այս պահին առաջատարն է 6 միավոր վաստակած Վիշվանաթան Անանդը, ով աշխարհի նախկին չեմպիոնն է։ Ամերիկացի Խիկարու Նակամուրան և ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը վաստակել են 5–ական միավոր և կիսում են 2–3 տեղերը։ Մրցաշարային աղյուսակը եզրափակում են 2–ական միավոր վաստակած Շիրովն ու հոլանդացի Անիշ Գիրին։ Մրցաշարի առաջին շրջանի վերջին հանդիպման ժամանակ հայ գրոսմայստերն ուժերը կչափի Նակամուրայի հետ։ Փետրվարի 12–ին մեկնարկած գերմրցաշարին մասնակցում են վեց առաջատար գրոսմայստերներ։ Արագ շախմատում տարած հաղթանակը կգնահատվի 2, իսկ ոչ-ոքին՝ 1 միավոր: Կայծակնայինում կգործի միավորների սովորական հաշվարկը: Հաղթողը կորորոշվի միավորների ընդհանուր հաշվարկով: