Բավ է պառակտվել
17-03-2014 18:35

Լևոն Արոնյանը հաղթեց Սվիդլերին

Այսօր՝ մարտի 17-ին, Խանտի Մանսիսկում ընթացող հավակնորդների մրցաշարում անցկացվում են 4-րդ տուրի խաղերը: Հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով մրցում էր Պետեր Սվիդլերի հետ: Մրցախաղը ավարտվել է 57-րդ քայլին՝ հայ շախմատիստի հաղթանակով: Չորորդ տուրի մյուս խաղերում Թոպալովը ոչ-ոքի է խաղացել Կարյակինի հետ, Մամեդյարովը հաղթել է Անդրեյկինին, իսկ Անանդը կիսել է միավորը Կրամնիկի հետ խաղում: Չորս տուրերից հետո Անանդը վաստակել է - 3, Արոնյանը եւ Կրամնիկը - 2,5 ական, Թոպալովը եւ Սվիդլերը - 2, Մամեդյարովը եւ Կարյակինը - 1,5, իսկ Անդրեյկինը - 1 միավորով:

Հինգերորդ տուրի զույգերն են: Անդրեյկի - Անանդ, Կարյակին - Մամեդյարով, Սվիդլեր - Թոպալով, Կրամնիկ - Արոնյան