Բավ է պառակտվել
16-12-2014 07:53

Լևոն Արոնյանը գրավեց 4-րդ տեղը

Հայաստանի առաջատար շախմատիստ Լեւոն Արոնյանը չկարողացավ մրցանակային տեղ զբաղեցնել Պեկինում տեղի ունեցող համաշխարհային մտավոր խաղեր շրջանակում կայացած շախմատի բլիցի մրցաշարում: Մրցումների երրորդ օրը մեր գրոսմայստերը 10 պարտիաներում տարավ 5 հաղթանակ, երկուսն ավարտեց ոչ-ոքի, իսկ երեքում պարտություն կրեց` վաստակելով 6 միավոր: Լեւոն Արոնյանը 17,5 միավորով հանգրվանեց 4-րդ հորիզոնականում: Նրան չհաջողվեց հասնել երկու առաջատարներին` ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկին եւ ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավին, որոնք բավարարվեցին համապատասխանաբար 19,5 եւ 18,5 միավորներով: Ավելին, մրցումների վերջին օրը ադրբեջանցի շախմատիստ Թեյմուր Ռաջաբովն իր 11 միավորներին ավելացրեց եւս 7-ը եւ կես բալով առաջ անցավ հենց Լեւոն Արոնյանից` զբաղեցնելով մրցանակային 3-րդ տուրը: Մեր գրոսմայստերը վերջին տուրերում հաջող խաղաց առաջատարների հետ՝ պարտության մատնելով առաջատար Վաշյե-Լագրավին ու նույն Ռաջաբովին, սակայն թույլ հանդես եկավ ետնապահների հետ հանդիպումներում եւ զրկվեց մրցանակային տեղից: