Բավ է պառակտվել
26-03-2014 19:09

Արոնյանը կրկին երկրորդ տեղում է

Աշխարհի շախմատի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի 11-րդ տուրում Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Պյոտր Սվիդլերի հետ:
Այսպիսով` 11-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 7 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել Վիշվանաթան Անանդը: Արոնյանն իր ակտիվում ունի 6 միավոր և հաստատվել է երկրորդ հորիզոնականում: Հաջողության դեպքում նրան կարող է հավասարվել միայն Կարյակինը, ով 10-րդ տուրի արդյունքներով վաստակել է 5 միավոր: Իսկ եթե հաղթանակ տոնի Տոպալովը, նա միայն կարող է ազատվել անհուսալի հետնապահի դերից` իր միավորների քանակը հասցնելով 5-ի:
Վաղը կայանալիք 12-րդ տուրի շրջանակներում Արոնյանի մրցակիցը Կրամնիկն է: