26-11-2014 11:14

Արոնյանը վերջնարդյունքում պարտվեց Նակամուրային

Ամերիկական Սենթ Լուիսում ավարտվել է Լևոն Արոնյանի և Հիկարու Նակամուրայի միջև ընթացող մրցախաղը: Գրոսմայստերների միջեւ 4 դասական պարտիաներից հետո հաշիվը ոչ-ոքի է եղել՝ 2:2. այդուհետ եղել են 16 կայծակնային պարտիաներ, որոնց հաշիվը եղել է 9:6՝ հօգուտ Նակամուրայի: Այսպիսով, ԱՄՆ-ն ներկայացնող շախմատիստը դարձավ մրցախաղի հաղթող: