26-09-2017 21:05

Աշխարհի գավաթի եզրափակչի 4-րդ պարտիայում Արոնյանը կրկին խաղաց ոչ-ոքի. Չեմպիոնը կորոշվի թայ-բրեյքում

Աշխարհի գավաթի եզրափակչի 4-րդ պարտիայում, չինացի Դին Լիժենի հետ խաղում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը չկարողացավ օգտվել մեկ խաղաքարի առավելությունից: Խաղն ավարտվեց ոչ-ոքի:
Աշխարհի գավաթի եզրափակչի չորս պարտիաներից հետո հաշիվը 2:2 է:
Այդպիսով, Աշխարհի գավաթի հաղթողը կորոշվի չորեքշաբթի օրը կայանալիք թայ բրեյքում:
Թբիլիսիում ընթացող Աշխարհի գավաթի եզրափակիչ անցնելու շնորհիվ, երկու գրոսմայստերներն արդեն իսկ ապահովել են 2018թ. Բեռլինում կայանալիք շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի ուղեգրեր։