Բավ է պառակտվել
12-01-2017 10:19

Արոնյանը մասնակցում է Վեյկ Ան Զեի շախմատի մրցաշարին

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը կմասմակցի Tata Steel Chess շախմատի մրցաշարին, որը կընթանա Վեյկ Ան Զեում՝ հունվարի 13-ից 29-ը ընկած հատվածում:
Երկու գլխավոր մրցաշարերը անց կկացվեն շրջանաձև համակարգով՝ 14 մասնակիցներով:

Tata Steel Masters-ի կազմը հետևյալն է՝ Մագնուս Կառլսեն (Նորվեգիա, 2840), Ուեսլի Սո(ԱՄՆ, 2808), Սերգեյ Կարյակին(Ռուսաստան, 2785), Լևոն Արոնյան(Հայաստան, 2780),Անիշ Գիրի(Նիդերլանդներ, 2773), Յան Նեպոմնյաշիյ (Ռուսաստան, 2767), Պենտալա Հարիկրիշնա(Հնդկաստան, 2766), Պավել Էլյանով (Ուկրաինա, 2755), Ռադոսլավ Վոյտաշեկ (Պոլշա, 2750), Դմիտրի Անդրեյկին (Ռուսաստան, 2736), Վեյ Ի (Չինաստան, 2706), Ռիխարդ Ռայպորտ(Հունգարիա, 2702), Լյուկ վան Վելի(Նիդերլանդներ, 2695), Բաշկարան Ադհիբան (Հնդկաստան, 2653):

Tata Steel Challengers-ի կազմը հետևյալն է՝ Մարկուս Ռագեր(Ավստրիա, 2697), Իլյա Սմրին (Իսրայել, 2667), Ջեֆֆերի Շոնգ(ԱՄՆ, 2667), Հավեյն Ջոնս(Անգլիա, 2665), Նիլս Գրանդելիուս(Շվեցարիա, 2642), Լու Շանլեյ (Չինաստան, 2612), Յորդեն վան Ֆորեստ (Նիդերլանդներ, 2612), Բենջամին Բոկ (Նիդերլանդներ, 2608), Էրվին լ՛Ամն (Նիդերլանդներ, 2605), Էրիկ Հանսեն(Կանադա, 2603), Արյա Թարի (Նորվեգիա, 2584), Վլադիմիր Դոբով (Ռուսաստան, 2499), Լեյ Տինցզե (Չինաստան, 2467), Սոֆիկո Գուրամիշվիլի (Վրաստան, 2370):
Ժամանակի հսկում. 100 րոպե 40 քայլի համար, որից հետո 50 րոպե 20 քայլի համար, և 15 րոպե մինչև պարտիայի ավարտը՝ գումարած առաջին քայլից սկսած մեկ քայլի համար ավելացվող 30 վայրկյանը:
Մրցութային օրերն են՝ հունվարի 14-17, 19-22, 24, 25, 27-29: Հանգստյան օրերը՝ հունվարի 18, 23, 26:
Tata Steel Masters-ի 5-րդ տուրը կկայանա Ռոտերդամում, իսկ 10-րդ Հարլեմում:
Խաղը կմեկնարկի Հայաստանի ժամանակով ժամը 14.30-ին:
5 և 10-րդ տուրերը կմեկնարկեն ժամը 15.00-ին, իսկ վերջին տուրը 13.00-ին: