Բավ է պառակտվել
25-09-2017 12:27

Արոնյանը ոչ ոքի է խաղացել աշխարհի գավաթի եզրափակչի 2-րդ պարտիայում. Ամեն ինչ կորոշի թայ- բրեյքը

Հայ գրոսմեյստեր Լևոն Արոնյանը աշխարհի գավաթի եզրափակչի 2-րդ պարտիայում ոչ ոքի է խաղացել Դին Լիժենի հետ:
Թայ- բրեյքը կկայանա սեպտեմբերի 27-ին:
Հիշեցնենք, որ աշխարհի գավաթի եզրափակիչ անցնելու շնորհիվ երկու շախմատիստներն էլ աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների ցանկում ապահովել են իրենց ուղեգրերը: Շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար ընթացող մրցաշարը տեղի կունենա 2018թ. մարտ ամսին՝ Բեռլինում:
Կիսաեզրափակչում Դին Լիժենը 3.5:2.5 հաշվով հաղթանակ էր տարել ամերիկացի Ուեսլի Սոյի նկատմամբ, իսկ Լևոն Արոնյանն «արմագեդոնում» 5:4 հաշվով առավելության էր հասել ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հանդեպ: