Բավ է պառակտվել
25-09-2017 23:16

Արոնյանը ոչ ոքի է խաղացել Աշխարհի գավաթի եզրափակչի երրորդ պարտիայում

 

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Աշխարհի գավաթի եզրափակչի երրորդ պարտիայում ոչ ոքի է խաղացել Դին Լիժենի հետ:

Աշխարհի գավաթի դասական շախմատի չորս պարտիաներից բաղկացած եզրափակչի հաշիվն է 1.5։1.5։ Չորրորդ պարտիայում, որը կկայանա սեպտեմբերի 26-ին, սև խաղաքարերով կխաղա Լևոն Արոնյանը։

Թբիլիսիում ընթացող Աշխարհի գավաթի եզրափակիչ անցնելու շնորհիվ, երկու գրոսմայստերներն արդեն իսկ 2018թ. Բեռլինում կայանալիք շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի ուղեգրեր են ապահովել։

Կիսաեզրափակչում Դին Լիժենը 3.5:2.5 հաշվով հաղթանակ էր տարել Ուեսլի Սոյի հանդեպ, իսկ Լևոն Արոնյանը «արմագեդոնում» 5:4 հաշվով առավելության էր հասել ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի նկատմամբ: