13-08-2016 11:21

«Sinquefield Cup»․ Արոնյանը ոչ-ոքի խաղաց Անանդի հետ

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում շարունակվող Sinquefield Cup շախմատային սուպերմրցաշարի 7-րդ տուրի բոլոր պարտիաներն ավարտվել են ոչ ոքի: Մրցաշարի գործող հաղթող Լեւոն Արոնյանը սեւերով միավորը կիսել է աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ:

7-րդ տուրից հետո միանձնյա առաջատար 4.5 միավոր հավաքած ամերիկացի Ուեսլի Սոն է: Հայկական շախմատի առաջատարն ունի 3.5 միավոր եւ Վիշվանաթան Անանդի ու Ուեսլի Սոյի հետ բաժանում է 4-8-րդ տեղերը:

8-րդ տուրում Արոնյանը սպիտակներով ուժերը կչափի Հիկարու Նակամուրայի հետ: Նախորդ տուրում նա պարտվել էր ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավին:

Sinquefield Cup-2016, 7-րդ տուր

Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) — Լեւոն Արոնյան (Հայաստան)՝ 0.5:0.5

Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան) — Ուեսլի Սո (ԱՄՆ)՝ 0.5:0.5

Վեսելին Տոպալով (Բուլղարիա) — Անիշ Գիրի (Հոլանդիա)՝ 0.5:0.5

Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա) — Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)՝ 0.5:0.5

Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) — Լին Դիրեն (Չինաստան)՝ 0.5:0.5