12-08-2016 11:07

Արոնյանն առաջին պարտությունը կրեց Սենտ Լուիսում

Գրոսմայսեր Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով պարտություն կրեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշե-Լագրավից Սենտ Լուիսում անցկացվող Sinquefield Cup գերմրցաշարում։

Մյուս պարտիաներն ավարտվեցին հետևյալ կարպ. չինացի Դին Լիժենը հաղթեց ռուս Պետեր Սվիդլերին, իսկ բուլղարացի Վեսելին Տոպալովը զիջեց ամերիկացի Ուեսլի Սոին։ Գիրի-Անանդ, Նակամուրա-Քարուանա պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի։

Վեց տուրից հետո առաջին տեղում է Սոն։ Տոպալովն ու Անանդն ունեն 3,5-ական միավոր։ Չորրորդից մինչև ութերորդ տեղերը կիսում են Արոնյանը, Վաշե-Լագրավը, Նակամուրան, Քարուանան և Դին Լիժենը, որոնք հավաքել են 3-ական միավոր։ Գիրին ունի 2,5 միավոր։ Աղյուսակը եզրափակում է ռուս Սվիդլերը, ով ունի 1,5 միավոր։