Բավ է պառակտվել
01-06-2015 09:55

Ըստ ՖԻԴԵ-ի վարկանիշի՝ Արոնյանը բարձրացավ երկու տեղով

ՖԻԴԵ-ն հրապարակել է աշխարհի թոփ-100 շախմատիստների վարկանիշային աղյուսակը, որում վերջին տարիների ընթացքում առաջին անգամ Հայաստանի միանգամից 3 ներկայացուցիչներ կան: 
Լևոն Արոնյանը (2780) բարձրացել է երկու տեղով և այժմ 8-րդ հորիզոնականում է: Գաբրիել Սարգսյանը (2673) 68-րդ տեղում է, իսկ Սերգեյ Մովսեսյանը (2655) 91-րդն է: 
Վարկանիշային աղյուսակը շարունակում է գլխավորել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը (2876):